Իրանից Հայաստանի տարածքով երկաթուղային տարանցումն ավելի շահավետ կլինի, քան Ադրբեջանով: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ պետբյուջեի 2017-ի նախագծի քննարկման ժամանակ, ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Պետք է խոստովանել, որ երկաթուղի կառուցելը բյուջետային միջոցներով իրատեսական չէ: Այդ պատճառով քննարկումներ են ընթանում արտասահմանցի ներդրողների հետ:

«Հայաստանի տարածքով երթուղին կարող է տնտեսապես ավելի գրավիչ լինել, քան Ադրբեջանի տարածքով»,- ասել է նախարարը: