Հայաստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում GSP+ (General System of Preferences) ռեժիմ տրամադրելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նախարարի՝ նշված ռեժիմի տրամադրման դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ Չինաստան կարտահանվեն առանց որեւէ սահմանափակման եւ մաքսատուրքերի:




























