Ստամբուլում հոկտեմբերի 2-17-ը տեղի ունեցել վավերագրական լուսանկարների ֆոտո ցուցահանդես, որի շրջանակում Թուրքիա գաղթած հայաստանցիների դժվարին կյանքի մասին պատմող ֆոտո շարք է ներկայացրել վավերագրական լուսանկարիչ Անըլ Չիզմեջիօղլուն։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ թուրք լուսանկարիչը փորձել է լուսանկարների միջոցով ներկայացնել իր տպավորությունները՝ «Իմ անունը մարդ է» լուսանկարների շարքով, որի նախաբանը հետեւյալ կերպ է ներկայացրել. «Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի տնտեսությունը ճգնաժամ է ապրում, երկրում մեծացել է գործազրկությունը։ Մարդիկ գումար վաստակելու համար գաղթում են տարբեր երկրներ։

Ստամբուլ եկած հայաստանցիները հաստատվել են Քումքափը, Գեդիկփաշա, Աքսարայ եւ այլ թաղամասերում՝ աշխատելով ֆաբրիկաներում, արհեստանոցներում, ինչպես նաեւ խնամելով ծերերի եւ փոքր երեխաների»: