Այլ հավասար պայմանների դեպքում Հայաստան գազի ներմուծումը 2016-ին կարող է կրճատվել 60-100 մլն խ/մ-ով: Այս մասին նոյեմբերի 7-ին խորհրդարանում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
100 մլն-ով անկում էր գրանցվել նաեւ 2015 թվականին՝ 2014-ի հետ համեմատ: Արդյունքում հանրապետությունը 2 մլրդ խ/մ-ից պակաս գազ է ստացել: Այդուհանդերձ կան պահուստներ սպառումը խթանելու եւ այդ ծավալը բարձրացնելու համար:
Այսպես՝ լրանում է Վրաստանի հետ տարանցման մասին համաձայնագիրը, եւ նորը կարելի է կնքել այլ պայմաններով: Հետո պետք է հաշվի առնել, որ «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսական վիճակը բարելավվել է: Ընկերությունը Երեւանի ՋԷԿ-ից ստացել է իր 12 մլրդ դրամ պարտքը:
Եվ վերջապես գլխավոր գործոնը. ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի իր դուստր ձեռնարկությանը: «Գազպրոմի» պատրաստակամությունը ներդրումների հարցում շատ կարեւոր է, եւ պետք է դրան ուշադրություն դարձնել»,- ասել է փոխնախարարը:




























