Հայաստանի էներգահամակարգի զարգացմանը զուգահեռ՝ հարեւան երկրները ավելի շատ կցանկանան աշխատել նրա հետ։ Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում, 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Իոսիֆ Իսայանը։
Եթե Վարստանը հիմա օգնի Հայաստանին գազի շահավետ տարանցումով, ապա փոխարենը Հայաստանն էլ կարող է դառնալ լավ տարանցող՝ գազի՝ Իրանից Վրաստան, էլեկտրականության՝ Վրաստանից Իրան։ «Մենք գումարներ ենք ներդնում ենթակառուցվածքների մեջ, բայց արդյունքում ստանում ենք բոլորովին այլ էներգահամակարգ, որը գրավիչ է օտար երկրների համար»,- հայտնել է Իսայանը։
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին սպառվում է Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանագիրը՝ ռուսական «Գազպրոմ էքսպորտի» ու «Վրացական գազատրանսպորտային ընկերության» միջեւ։ Կողմերը կբանակցեն նոր պայմանների շուրջ։




























