2017-ին Հայաստանի պետբյուջեի եկամուտների մասը 2 տոկոսով կաճի։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ լսումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։ Բյուջեի պետական եկամուտները ակնկալվում են ՀՆԱ 22․4 տոկոսի չափով։

Հայաստանի բյուջեի եկամուտները 2017-ին կկազմեն 1 տրլն 210 մլրդ դրամ։ Դա 24 մլրդ-ով կամ մոտավորապես 2 տոկոսով բարձր է, քան 2016 թ․ համար պլանը, ու 79 մլրդ-ով կամ 7 տոկոսով շատ, քան 2015-ի փաստացի ցուցանիշը։

Հարկային մուտքերը կկազմեն 93․8 տոկոս, դրամաշնորհները՝ 2․6 տոկոս, այլ եկամուտները՝ (պետունեցվածքից եւ այլն)՝ 3․6 տոկոս։

Ակնկալվում է, որ 2017-ին բյուջեի պետեկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կկազմի 22․4 տոկոս, 2016-ի 21․8 եւ 2015-ի 22․5 տոկոսի համեմատ։