2017-ին հսկողության նոր միջոցառումների հաշվին Հայաստանի հարկային ու մաքսային ծառայությունները 24․2 մլրդ դրամ կհավաքեն։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։
Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը քննարկման ժամանակ հայտնել է, որ հարկահավաքության ժամանակ ծրագրվում է ավելի խստորեն հետեւել էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությանը։
Նշենք, որ 2016-ի հունվարի 1-ից Հայաստանում գործարքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային ձեւով ( բացի հսկիչ դրամարկղային սարքերի կտրոններից)։ Հարկերի հաշվման ընթացակարգերի պարզեցմանը աջակցելու է բոլոր հարկերի համար միասնական գանձապահական հաշվի ներդրումը (առաջ հարկերի յուրաքանչյուր տեսակի համար ձեռնարկությունը ստիպված էր առանձին հաշիվ պահել)
Մաքսային ընթացակարգերում ծրագրում են ավելի սեւեռուն ուշադրություն դարձնել սահմանները հատելիս ապրանքների հսկողությանը, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայմանը։




























