2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի հանդեպ աշխատավարձերի հարաբերակցությունը կմնա 33․7 տոկոսի մակարդակում։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ լսումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։
Աշխատավարձերի միագումար ծավալը ակնկալվում է 1 տրլն 824 մլրդ դրամի մակարդակում։ Հարկային ծառայությունն արդեն 3-րդ տարին հաջորդաբար կանխատեսում է ՀՆԱ-ի հանդեպ 33․7 տոկոսի հարաբերակցություն։




























