2017-ին Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ծրագրում է տեղական ու ներմուծվող ծխախոտից 30․6 մլրդ դրամ ակցիզ հավաքել։ Այս մասին ասվում է 2017-իպետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։
Ծխախոտից ստացվող եկամուտները կկազմեն ակցիզի մասով ընդհանուր մուտքերի շուրջ 48․2 տոկոսը (63․6 մլրդ դրամ կամ 134 մլն դոլար-խմբ․)։ Բենզինի ու դիզելային վառելիքի ներմուծումից ակցիզը պետք է կազմի 3․5 ու 2․0 մլրդ դրամ համապատասխանաբար, իսկ մնացած ակցիզավորվող ապրանքներից (ոգելից խմիչք, նաեւ խտացված բնական գազ ու վառելիքաքսուկային նյութեր )՝ 27․5 մլրդ դրամ։




























