Հայաստանի խոշոր ձեռնարկություններին 2017-ին բաժին կընկնի առեւտրի ավելի քան 2/3-րդը։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։
ՀՀ Հարկային ծառայության ակնկալիքներով, 2017-ին փոքր ու միջին ձեռնարկություններին բաժին է հասնելու շրջանառության 28․3 տոկոսը։ Խոսքը շրջանառությունից հարկ մուծողների մասին է ,այսինքն տարեկան մինչեւ 115 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների։ Շինարարության ոլորտում փոքր ու միջին ընկերություններին բաժին է հասնելու 46․6 տոկոսը, արդյունաբերության մեջ՝ 5․3 տոկոսը։




























