Ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) գծով 2017 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 384.4 մլրդ դրամի չափով, ինչը բոլոր հարկերի ու տուրքերի 33․9 տոկոսն է կազմում։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։

Հայաստանի 2017-ի բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն, 210 մլրդ դրամ, դրանից հարկերն ու  տուրքերը ակնկալվում են 1 տրլն 131 մլրդ դրամի չափով (93,8%)։

Ակցիզային հարկի գծով 2017 թվականի բյուջետային մուտքերը գնահատվել են 63.6 մլրդ. դրամ:

Շահութահարկի գծով 2017 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 134.2 մլրդ դրամ:

Եկամտային հարկի գծով 2017 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 347.2 մլրդ դրամ:

2017 թվականի բյուջետային մուտքերը մաքսատուրքի գծով գնահատվել են 53.6 մլրդ դրամ

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով 2017 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 32.7 մլրդ. դրամ:

Արտոնագրային վճարների եւ շրջանառության հարկի գծով 2017 թվականի բյուջե¬տա¬յին մուտքերը կանխատեսվել են 24,3 մլրդ դրամ:

Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարների գծով 2017 թվականին գանձվելիք գումարները ծրագրվել են 3.3 մլրդ դրամի չափով:

2017 թվականին նպատակային սոցիալական վճարների գծով բյուջետային մուտքերը ծրագրավորվել են 14,3 մլրդ. դրամ:

Պետական տուրքերի գծվ 2017 թվականի բյուջետային մուտքերը ծրագրվել են 30,3  մլրդն դրամի չափով` 2016 թվականի համար հաստատված  30,1 մրդն դրամի եւ 2015 թվականին փաստացի ստացված  28,9 մլրդ դրամի դիմաց: