Հնդկաստանի Բիհար նահանգում Արեւի աստծո տոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետեւանքով առնվան 21 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Times of India-ն:

Դեպքերը տեղի են ունեցել հինդուիստների Չհաթհ-պուջա փառատոնի վերջին օրը, երբ հավատացյալներն առավոտյան ջրավազանների ափ են գնում եւ դիմավորում արեւածագը՝ նվիրաբերություն կատարելով Արեւին:

Սամաստիպուր շրջանում հավատացյալներն ավազանին հասնելու համար անցել են երկաթուղու գծերի մոտով: Երեք մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, վրաերթի է ենթարկել ճեպընթաց գնացքը: Այլ շրջաններում էլ մարդիկ խեղդվել են:

Կրոնական տոներն ու փառատոնները Հնդկաստանում հաճախ են մեծաթիվ զոհերի պատճառ դառնում: Սեպտեմբերին իմաստության աստված Գանեշի փառատոնի ժամանակ երկրի տարբեր շրջաններում առնվազն 28 մարդ զոհվել՝ խեղդվելով ծիսակարգի ժամանակ: