Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքին։

Թուրքիայի ԱԳՆ-ն՝ չկարողանալով հստակ պատասխանել Լյուքսեմբուրգի արտգործանախարարի մեղադրանքներին՝ Լյուքսեմբուրգին մեղադրել է PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) աջակցելու մեջ։

Նշենք, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը խիստ քննադատության էր ենթարկել Էրդողանի վարած քաղաքականությունը՝ այն նմանեցնելով նացիստների քաղաքականությանը։ Նա սպառնացել էր Թուրքիային պատասխանել տնտեսական պատժամիջոցներով։