Սլովակիայի հարավում առավոտյան ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին: Վթարի հետեւանքով 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բրատիսլավական Aktuality կայքը:
«Բրատիսլավա-Կոմարնո մայրուղում վթար է տեղի ունեցել: Չեխական RegioJet ընկերության ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային, ինչի արդյունքում մեկ մարդ գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, եւս 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասված է կայքի հաղորդագրությունում:
Բեռնատարը երկաթուղու գծերի վրա է հայտնվել գնացքի մոտենալուց մի քանի վայրկյան առաջ: Գնացքի մեքենավարը չի հասցրել կանխել բախումը:




























