Առավոտյան ժամը 6-ից (Երեւանի ժամանակով՝ 15:00) ամերիկացիները կսկսեն նախագահ ընտրել: Առաջինը քվեարկության կգնան Արեւելյան ափի բնակիչները:
Նյու Հեմփշիր նահանգի մի քանի գյուղերում բացվել են առաջին ընտրատեղամասերը: Արդյունքները հայտնի կդառնան չորեքշաբթի, առավոտյան 4-ից:
Նախնական հարցումների համաձայն՝ ոչ մեծ տարբերությամբ առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն է: Նա հանրապետական մրցակցից՝ Դոնալդ Թրամփից առաջ է 4 տոկոսային կետով:
Հայտնի է, որ ռեկորդային թվով ամերիկացիներ՝ ավելի քան 46 մլն մարդ, նախապես քվեարկել է ընտրատեղամասերում կամ փոստով:




























