ՀՀ Աշխատանքի նախարարությունը կկրճատի մասնավոր ընկերությունների օգնությամբ աշխատանքի դասավորելու ծրագիրը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը։ Նրա խոսքով ծրագրի արդյունավետությունը կարելի է գրեթե զրոյական անվանել։
Աշխատանքի դասավորելու գործակալություններին տրամադրվել են միջոցներ, 100 հազար դրամ մեկ մարդուն հաշվարկով, գործազուրկներին աջակցելու համար։ «Բայց մասնավոր ընկերությունները , ցավոք չեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Ծրագիրը մենք իրականացրել ենք 2-3 տարի, բայց 2017-ին գրեթե կփակենք այն»,- ասել է Հարությունյանը։ Եվ այսպես, 2017-ի պետբյուջեի նախագծով այդ նպատակների համար հատկացված է ընդամենը 200 հազար դրամ եւ 2 հոգու համար (2016-ին 2 մլն դրամ էր՝ 20 մարդու համար)
Ծրագրում են կրճատել նաեւ ֆինանսավորումը , որը հատկացվում է գործատուի մոտ ուղեւորոթյունների համար (այն անձանց համար, որոնք մրցունակ չեն աշխատանքի շուկայում)։ Այդ ծրագիրը , Աշխատանքի նախարարությա գնահատականով, 50 տոկոսից ցածր արդյունավետություն է ցույց տվել։ Դրա համար էլ դրան ծրագրում են հատկացնել 10․2 մլն դրամ՝ 2016-ի 65․1 մլն դրամի փոխարեն։ Աջակցության միջին գումարը կրճատվել է 18-ից մինչեւ 8 հազար դրամ։
Մյուս կողմից էլ բարձր արդյունավետություն են ցույց տվել մի շարք այլ ծրագրեր։ Եվ այսպես աշխատանքի տոնավաճառների արդյունավետությունը գնահատվել է 94 տոկոս։ 2017-ին ծրագրում են անցկացնել 11 նման տոնավաճառներ՝ Երեւանում ու մարզերում՝ յուրաքանչյուրում մեկական անգամ։ Այդ նպատակների համար հատկացվելու է 7․7 մլն դրամ։




























