ԱՄՆ արեւմտյան ափին՝ Քալիֆորնիա եւ Օրեգոն նահանգներում ընտրատեղամասերը փակվել են: Վաշինգտոն նահանգում փոստով են քվեարկում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ՝ փակվել են Հավայի նահանգի ընտրատեղամասերը: Վերջին տեղամասերը փակվելու են Ալյասկայում, տեղական ժամանակով 20:00-ին:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրում են նախագահի, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմն ու Սենատի մեկ երրորդը, ինչպես նաեւ 12 նահանգների նահանգապետերի: