Մեքսիկայի արժույթի փոխարժեքը վերջին 10 տարվա ընթացքում աննախադեպ ցածր մակարդակի է հասել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Միջբանկային առքուվաճառքի արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 19.95 պեսո: Վերջին 10 տարիներին մեքսիկական արժույթը երբեք այս մակարդակին չէր հասել:

Փոխարժեքի կտրուկ տատանումների վրա ազդել է ԱՄՆ-ում անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփումը, երբ հաղորդումներ տարածվեցին մի քանի խոշոր նահանգներում Դոնալդ Թրամփի առաջատարության մասին, մասնավորապես՝ Ֆլորիդայում, որտեղ Լատինական Ամերիկայի իսպանախոս երկրներից բազմաթիվ քաղաքացիներ են բնակվում: