CBS News-ն ուղիղ եթերում տեսանյութ է ցուցադրել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբից: Այս մասին գրում է Gazeta-ն:

Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ նկարահանված հոլովակում Քլինթոնի կողմնակիցները, որոնք հավաքվել են Նյու Յորքում գտնվող Ջեյքոբ Ջեւիթսի մամուլի կենտրոնում, ընտրությունների արդյունքներից բավական հիասթափված են երեւում:

Այցելուներից ոմանք արցունքները թաքցնել չեն կարողացել: Նախապես կանխատեսվում էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում Քլինթոնի հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է: Դա էին հաստատում նաեւ հարցումների տվյալները:

Այդուհանդերձ, ներկայում, NBC News-ի տվյալներով, Թրամփն առաջատար է ընտրական կոլեգիայի 244 ձայնով ընդդեմ Քլինթոնի 209 ձայնի: Նրա օգտին է քվեարկել մոտ 1.5 մլն-ից ավելի ընտրող: