Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներն «Աշտարակ կաթ» գործարանի տնօրինությունից պահանջում են իրենց մի քանի ամսվա աշխատավարձն ու մթերած կաթի դիմաց կուտակված գումարը: NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր «Աշտարակ կաթ» գործարանում քաղաքապետի, աշխատակիցների եւ գործարանի իրավաբանի միջեւ հանդիպումը է տեղի ունեցել եւ իրավաբանը խոստացել է, որ աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կլուծվի:

«Հանդիպում է տեղի ունեցել գործարանի իրավաբանի, աշխատակիցների բնակիչների եւ իմ միջեւ: Գործարանը պարտք է եւ կաթ հանձնող բնակիչներին, եւ աշխատակիցներին, մի քանի ամիս աշխատավարձ չեն վճարել: Գործարանը հիմա չի աշխատում եւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Իրավաբանն ասաց, որ գորածարանում կա պանիր, որը պետք է վաճառեն եւ փակեն պարտքը: Բայց այժմ չգիտենք, երբ են վաճառելու, երբ ենք գումարը տալու: Մարդիկ գնացել վարկ են վերցրել, մնացել են վարկի տոկոսի տակ, հույս ունենալով, որ այդ փողը կվճարեն, բայց այսօր խնդիր է առաջացել»: