Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն վարորդներին կոչ է անում վթարի ժամանակ արագ ազատել երթեւեկելի հատվածը ապահովագրական դեպքերն ինքնուրույն գրանցելու ժամանակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Ավտոապահովագրվողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Մեքենաները կարելի է մի կողմ քաշել, դրա պատճառով ապահովագրական ընկերությունը չի հրաժարվի փոխհատուցումից: Պետք միայն սահմանված կարգով լուսանկարել վթարի վայրը եւ վնասը, հիշեցրեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ինքնուրույն կարելի է գրանցել վթարի դեպքերը, որոնց վնասը չի գերազանցում 100 հազար դրամը եւ մեղավոր վարորդին պարզելու փոխհամաձայնությամբ: Հիմա վարորդները զանգում են իրենց ապահովագրական ընկերություններ եւ մանրամասներ են պարզում: Ճանապարհի մեջտեղում դրա վրա կարող են 30-40 րոպե պարզել: «Եթե վնասը գերազանցում է 10 հազարը, պետք է առաջին հերթին ՃՈ հրավիրել: Կատարվածի մասին ձեր ապահովագրողին կարող եք հայտնել 40 րոպեի ընթացքում: Բայց սկզբում պետք է ոստիկանություն կանչեք եւ համոզվեք, որ մեքենաները հանվել են երթեւեկելի հատվածից եւ չեն խանգարում շարժին: Պետք չէ մտահոգվել: Պետք է հիշել այն կանոնների մասին, որոնք ես նշեցի: Մնացածը ապահովագրողների գործն է»,- նշեց Ավետիսյանը:

Ինքնուրույն գրանցվելու մասին առավել մանրանմասն կարող եք կարդալ այստեղ: