Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին, Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 41-ամյա Սերգեյ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դրամապանակ, որի մեջ եղել է 2.000 ռուբլի, 36.000 դրամ եւ 58-ամյա Լիդա Չ.-ի նույնականացման քարտը:
Լիդա Չ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:




























