Նոյեմբերի 8-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում գողացել են 38-ամյա Մարինա Ղ.-ի դրամապանակը:

Նույն օրը, ժամը 20.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 30 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 52-ամյա Արտուշ Մ.-ին: Նա հայտնել է, որ նշված միկրոավտոբուսի սրահում Մարինա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 22.000 դրամ, բանկային եւ կուտակային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ եւ GPRS սարք:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: