Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ու պարզել Պալատում ֆինանսական չարաշահումների բոլոր հնարավոր մեղավորներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը։
«Այսօր, մի շարք ԶԼՄ-ներ տարածել են նյութեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում առկա են նախորդ տարիներից եկած՝ ֆինանսական չարաշահումների փաստեր: Չարաշահումների թիվը հասնում է շուրջ 97 մլն. դրամի: Նշվել է նաեւ, որ այդ կապակցությամբ դատարանում քաղաքացիական գործ է քննվում:
Չարաշահումների երեւույթը, միանշանակ, «նորմալ» չէ եւ համապատասխանում է իրականությանը, ապա այդ մասին անհրաժեշտ է քրեական, այլ ոչ թե քաղաքացիական գործ քննել:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը դիմել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ու պարզել ֆինանսական չարաշահումների բոլոր հնարավոր մեղավորներին։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով եւ կատարվում է նախաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ։




























