Երկու ամսով կասեցվել է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ–ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքներիիրականացման գործողությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ նոյեմբերի 10-ին ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի գլխավորությամբ գումարվեց «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ ս. թ. հոկտեմբերի 27-ին Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաեւ«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, ներկայացվեց հանձնաժողովի որոշումը՝ համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքների իրականացման գործողությունը կասեցնելու վերաբերյալ ԱԻ նախարարության վերոնշյալ հանձնաժողովի որոշման տեքստում մասնավորապես ասվում է.

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ եւ 36-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 6-ի թիվ 291-Ն որոշման պահանջները, որոնց հետեւանքով ուղղակի սպառնալիք է առաջացել անձանց կյանքին, առողջությանը, ինչպես նաեւ՝ այլոց իրավունքներին եւ ազատություններին, ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովը որոշում է.

Կասեցնել «ՆորՏեխ Շին» ՍՊԸ–ին լիցենզիայով տրված պայթեցման աշխատանքներիիրականացման գործողությունը՝ երկու ամիս ժամանակով: