Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա հսկայական աշխատանք է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների բարելավմանը եւ առհասարակ արտաքին քաղաքական կուրսին, ապա, ինչպես դուք հասկանում եք, հիմա խոսքը ոչ միայն ԱՄՆ նոր նախագահի թիմի ձեւավորումն է: Մենք իհարկե լսել ենք այն հայտարարությունների մասին, որոնք արվել են ընտրություններից առաջ: Դրանցից շատերը լավատեսություն են ներշնչում: Բայց պետք է հասկանանք, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը, իսկ այս դեպքում խոսքը գնում է ոչ այնքան բարելավման, որքան փակուղուց հանելու մասին, դա հսկայական աշխատանք է այն մարդկանց համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են այդ հարցերով:

Մենք դրան լիովին պատրաստ ենք… բացարձակապես հստակ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք փոխգործակցության, համագործակցության, նորմալ հարաբերություններ կառուցելքու եւ ամենակարեւորը, որ մենք հասկանում են, որ ուղղակի հանցագործություն է նայել, թե ինչպես է այդ շոգեքարշը սլանում ցած»,- ասել է դիվանագետը: