Թուրքիան պատրաստ է իրականացնել Մեծ Բրիտանիայի հետ լայնածավալ առեւտրային պայմանագիրը այն բանից հետո, երբ թագավորությունը դուրս կգա ԵՄ կազմից, ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեբեկչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք որոշել ենք իրականացնել երկու երկրների միջեւ լայնածավալ առեւտրային համաձայնագիրը, հենց Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից»,- ասել է Զայբեկչին՝ առանց պարզաբանելու համաձայնագրի մանրամասները։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Հունիսին, ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեից հետո,Զայբեկչին խոստացել էր, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկելու Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների պահպանման ուղղությամբ, գրում է գործակալությունը։ Նշում են ներդրումների ծավալը, արտաքին առեւտրի ծավալը ավելացնելու ու ֆինանսական հարաբերությունները ամրապնդելու ձգտումը։



























