Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարտունու Երեւանյան փողոցում հայտնաբերվել եւ բաժին է հրավիրվել 48-ամյա Սեւակ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. հուլիսի 30-ից Ուկրաինայի Օդեսայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























