Հայաստանի բյուջեի համար ամենապարզ պահուստը ստվերային տնտեսությունն է: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյան՝ պատասխանելով 2017 թվականի պետբյուջեի մասին հարցին:

Ստվերային տնտեսությունը Հայաստանում շուրջ 50% է կազմում: Դրա դեմ էլ պետք է պայքարել: Ըստ Մեսրոպյանի՝ միջոցները պետք է կոշտ լինեն, նույնիսկ դաժան:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Հարկավոր է ուժեղ քաղաքական կամք դրսեւորել եւ ցույց տալ, որ Հայաստանում օրենքից վեր ոչինչ չկա: Որ ոչ մի օլիգարխի, որքան էլ մոտ լինի իշխանություններին, թույլ չի տրվի շրջանցել օրենքը»,- հայտարարել է նա: