Երեւանի Ջրաշեն թաղամասում այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի է ունեցել հրդեհ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմի տանիքում է հրդեհը բռնկվել:

Այն մեկուսացվել է ժամը 16.06-ին, մարվել ՝ 16.55-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 50 քմ եւ կուտակված անասնակեր՝ 6 խմ: