Արագածոտնի մարզի բնակչուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին սուտ մատնություն տալու համար: 24-ամյա Լիլիթը (անունը փոխված է) սուտ մատնություն է կատարել՝ տղամարդուն մեղադրելով իրեն ծեծելու եւ բռնաբարելու մեջ:
Նա հաղորդում է տվել, որ արմավիրցի մի տղամարդ իրեն ծեծել է, այնուհետեւ շարժական տնակում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ: Պարզվել է, որ կնոջ ասածներն իրականությանը չեն համապատասխանում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Սուտ մատնությունը՞
24-ամյա կնոջ նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:




























