Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնաբերվել է դի: Այս մասին NEWS.am_ը տեղեկանումէ  ԱԻՆ մամուլի ծառայությունից:  Ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել 63-ամյա Կ. Հ.-ի դին: