Նոյեմբերի 14-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel Vectra B» եւ «Toyota Land Cruiser « մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 513 AC 61 (վարորդ՝ Տ. Մ.) եւ «Toyota Prado» մակնիշի 005 CM 01 (վարորդ՝ Ս. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: