Երևանի Հերացի փողոցում նոյեմբերի 12-ին CPS բենզալցակայանում ավտոմեքենայի պայթյունից տուժած 53-ամյա Հրաչ Թ.-ն այսօր՝ նոյեմբերի 14-ին առավոտյան, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ. Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից:
53-ամյա տղամարդու առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Երևանի Հերացի փողոցի CPS բենզալցակայանում ավտոմեքենայի պայթյունից հրդեհ էր բռնկվել, որից տուժել էր 53-ամյա Հրաչ Թ.-ն: Նա տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն՝ 20 տոկոսի այրվածքով՝ 10 տոկոս մարմնի մակերեսի եւ 10 տոկոս շնչուղիների այրվածքով:



























