Ստամբուլի Մալթեփեի շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության գրասենյակ ուղարկած փաթեթը բացելու ժամանակ պայթյուն է գրանցվել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող մասնավոր ընկերության գրասենյակ է մտել առաքման ծառայության աշխատակիցը եւ տվյալ հասցեով ուղարկված փաթեթ հանձնել։

Առաքիչի գնալուց հետո աշխատակիցները փորձել են բացել փաթեթը, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով վիրավորվել են 4 աշխատակից, այդ թվում ընկերության փոխտնօրենը։

Ոստիկանությունը պարզել է, որ ուղարկված փաթեթի մեջ եղել է ինքնաշեն պայթուցիկ։ Կատարվում է հետաքննություն։