Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը չի կարողացել պատասխանել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Stuff պարբերականը:
«Նա (Քեյը) արդեն խոսել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի եւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է զանգահարել, վարչապետը հույս ունի նրա հետ խոսել առաջիկա օրերին»,- հայտարարել է Քեյի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Քեյը զբաղված է եղել երկրաշարժի հետեւանքները վերացնելով:
Նոր Զելանդիայում 7.9 մագնիտուդով երկրաշարժը ցունամիի պատճառ է դարձել: Այստեղ նաեւ եւս երկու ստորգետնյա ցնցում է գրանցվել:




























