Zvooq երաժշտական ծառայությունը հայտնել է, որ 29 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ռուսաստանյան խոշորագույն հանրային կորպորացիայի դեմ, փոխանցում է «ՌԲԿ»-ն։
Ընկերությունը նոյեմբերի 16-ին մամուլի ասուլիս կտա, որի ժամանակ կհայտնի, թե որ խոշորագույն ռուսաստանյան կորպորացիայի դեմ է դատական հայց ներկայացնելու։
«ՌԲԿ»-ի աղբյուրների խոսքով հայցը «Յանդեքս»-ի դեմ է լինելու։ Աղբյուրի խոսքով, հայցը կապ ունի Zvooq–ի «մենեջերների ռեքրութինգի» հետ, որով «Յանդեքսը» խախտել է կորպորատիվ քաղաքականությունը։




























