ԲՀԿ-ն, բնականաբար, չի կարող կողմ քվեարկել 2017 թվականի պետական բյուջեի նախագծին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչպես հասնել նրան, որ մեզ մոտ լինի ոչ թե «ծրագրերի տեղափոխման» բյուջե, այլ զարգացման բյուջե: Մեր պարտքը գերազանցել է «հոբելյանական» 5 մլրդ դոլարի նշաձողը: Երկրում չկան իրական ներդրումներ, պատճառն անվստահությունն է տնտեսական մթնոլորտի նկատմամբ: Մեծ պաթոսով խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Դա տեւեց ընդամենը 10 օր, որից հետո բոլոր կառույցները վերադարձան հին «բարի» ավանդույթներին»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, կախարդական փայտիկներ պետք չեն, պետք է քաղաքական կամք. «Գեղեցիկ խոսքեր կարող է ասել յուրաքանչյուրը, բայց պետք են հասարակ քայլեր, պետք է դուրս բերել ստվերը եւ կազմակերպել պայքար մենաշնորհների դեմ: Բայց իշխանությունը կարո՞ղ է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է եւ որի շնորհիվ անընդհատ վերարտադրվում է»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: