Ավտովթար Երեւանի կենտրոնում: Ժամը 21:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, իրար են բախվել Range Rover եւ ոստիկանության «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Փաստի առիթով ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




























