Թուրքիայում դատարանը ազատ է արձակել երկու կին գրողների՝ Ասլի Էրդողանին ու Նեջմիե Ալփային, հայտնում է NTV–ն։

Երկու գորղներն էլ ձերբակալվել էին օգոստոսին քրդամետ պարբերականներում իրենց հրապարակումներից հետո՝ Քրդական բանվորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեղադրանքով։ Նրանց կալանավորումը եվրոպական մի շարք երկրներում հասարակական դժգոհություն էր առաջացրել։ Ասլի Էրդողանը հայտնի է Թուրքիայի սահմաններից դուրս, նրա վեպերը թարգմանված են եվրոպական լեզուներով ու բազմիցս արժանացել են միջազգային գրական մրցանակների։