Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավանդաբար վստահության մթնոլորտում կայացած զրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ռուս–ֆրանսիական համագործակցությունը։
Հանդիպմանը մասնակցել են Պիեռ Անդրյոն, որը նախքան Վիսկոնտիի նշանակումը զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնը, ինչպես նաեւ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։



























