Նոյեմբերի 24-ին, ժամը 19.25-ին ահազանգ ստացվեց, որ Իջեւան-Երեւան ճանապարահի 64-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ճանապարահատվածի 64-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի 77 VV 887 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.1989 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։
Մինչեւ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի Ա. Բ.-ին, ուղեւորներ՝ Ռ. Ս.-ին (1987 թ․ ծնված), Հ. Դ.-ին (1988 թ․ ծնված) եւ Կ. Ս.-ին (1979 թ․ ծնված) տեղափոխել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։




























