Նոյեմբերի 25-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.14-ին, մարվել՝ 17.20-ին:

Այրվել են 12-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը եւ գույքն ամբողջությամբ՝ մոտ 84 քմ: