Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում CNN հեռուստաալիքը կես ժամ ուղիղ եթերում պոռնոտեսահոլովակ է հեռարձակել, հայտնում է International Business Times–ը։
ՄԻջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։ CNN -ով պետք է ցուցադրեին հայտնի լրագրող Էնթոնի Բորդենի հաղորդումը ճամփորդությունների մասին, բայց տեղի մալուխային փրովայդերի սխալի պատճառով պոռնոտեսահոլովակ է հեռարձակվել։
Սոցցանցերում մի քանի բողոքներից հետո Բոսթոնի բնակիչների համար CNN–ն անջատել են։ RCN-ի ներկայացուցիչները արդեն ներողություն են խնդրել ու նշել, որ տեսահոլովակը ցուցադրվել է սխալմամբ։




























