«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի 2016թ. նոյեմբերի 25-ին կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բանկի վերակազմակերպման մասին որոշում է ընդունել: Այս մասին նշվում է բանկի վարչության կողմից պարտատերերին ուղարկված ծանուցման մեջ։

Համաձայն այդ որոշման՝ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանալու է «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը եւ վերջինիս է փոխանցելու իր իրավունքներն ու պարտականությունները:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ծանուցման մեջ նշվում է նաև, որ «Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպման պահից «Արարատբանկ» ԲԲԸ-ն հանդիսանալու է «Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի պարտավորությունների լիիրավ իրավահաջորդը: