Վանաձորի տներից մեկում փրկարարները տանտիրոջ դին հայտնաբերել են տան պատշգամբում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 27-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անշարժ ընկած է պատշգամբում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբի հատակին հայտնաբերել բնակչի դին: