Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է մի նախագծի վրա, որով նախատեսվում է Վրաստանում վճարովի ավտոմայրուղիներ ստեղծել։ Այս մասին հայտնել է փոխնախարար Դավիթ Խուցիշվիլին, փոխանցում է «Վրաստան օնլայնը»։

Նրա խոսքով, այսօր Վրաստանում նման ենթակառուցվածք ցավոք գոյություն չունի, այդ հարցի շուրջ աշխատանքներ արդեն սկսվել են, ու տարածաշրջանային զարգացման նախարարությունը միջազգային փորձագետների հետ միասին փորձում է մշակել միասնական մոտեցում։

Նա նաեւ նշել է, որ վճարովի ճանապարհների սկզբունքը ինքնին նախատեսում է այլընտրանքային անվճար ճանապարհների գոյություն։

«Վարորդը պետք է հնարավորություն ունենա օգտվել անվճար ճանապարհից եւ ցանկության դեպքում՝ նաեւ վճարովի ճանապարհից»,- պարզաբանել է փոխնախարարը։