Վիճախաղերից ու ինտերնետային խաղատներից տուրքերի ավելացման միջոցով Հայասըանը 2 մլրդ դրամ կստանա։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Վիճակախաղերից տուրքերը տարեկան 100 մլն դրամից կբարձրանան մինչեւ 500 մլն դրամ։ Դա գանձարան կբերի 2 մլրդ դրամ, որը կփոխհատուցի կորուստները ֆիզիկական անձանց եկամուտից հարկի միջին դրույքների նվազեցումից, հավելեց Միրումյանը։
Հիշեցնենք, որ հարկային դրույքների վերանայում նախատեսված է Հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտնելու 2018-ից։ Վիճակախաղերից պետական տուրքերի վերանայումը նախատեսված է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների միջոցով։





























