Ճապոնիայում կործանվել է FA-18 ամերիկյան կործանիչ–ռմբակոծիչը։ NHK–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սիկոկո կղզու ափերին։

Ճապոնիայի ՊՆ–ն հայտնում է, որ օդաչուն կատապուլտվել է, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նախարարությունը փորձում է պարզել  միջադեպի հանգամանքները։

NHK–ի փոխանցմամբ կործանված ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ ծովային հետեւակի «Իվաքուն» ավիաբազային։