Թուրքիայի Էլազըղ նահանգում (Խարբերդ) գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքի պեղումների ժամանակ հայատառ հուշաքար է հայտնաբերվել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Էլազըղի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հայտնաբերված հայտառ հուշաքարն ունի 165 տարվա հնություն։

Նշվում է, որ 80 սմ բարձրություն ու 53 սմ լայնություն ունեցող հուշաքարը ժամանակավորապես հանգրվանել է թանգարանում, սակայն հետագայում եկեղեցու վերականգնման ժամանակ կտեղադրվի եկեղեցու ներսում։